82’ SERGIO AGÜERO
— Copa América (@CopaAmerica) 23 июня 2019 г.
0-2 @CONMEBOL #CopaAmerica pic.twitter.com/8GTTfhPIAj
Կոլումբիայի եւ Արգենտինայի հավաքականները նվաճեցին Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգրեր:
Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ Քաթարի թիմի նկատմամբ: Աչքի ընկան Լաուտարո Մարտինեսն ու Սերխիո Ագուերոն:
Կոլումբիայի հավաքականն ուժեղ էր Պարագվայի թիմից՝ 1:0:
Կոլումբիան երեք հաղթանակից հետո B խմբում գրավեց առաջին տեղը, Արգենտինան երկրորդն է՝ 4 միավոր:
Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգրեր նվաճել էին Բրազիլիան, Վենեսուելան ու Չիլին:
Ամերիկայի Գավաթ, B խումբ, երրորդ տուր
Քաթար - Արգենտինա՝ 0:2 (տեսանյութ)
Լաուտարո Մարտինես, 4, Սերխիո Ագուերո, 82
Կոլումբիա - Պարագվայ՝ 1:0 (տեսանյութ)
Գուստավո Կուելյար, 31
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում