Անձնական խնդիրները թույլ չտվեցին ինձ ամբողջովին նվիրվել աշխատանքիս, ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Լուիս Էնրիկեն՝ մեկնաբանելով իր հրաժարականը։
«Շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային վստահության համար։ Առանձնահատուկ շնորհակալություն գործընկերներիս և հավաքականի ֆուտբոլիստներին, որոնք միշտ աջակցել են ինձ։ Սրտանց շնորհակալ եմ բոլորին»,- 49-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը։
Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչն էր 2018 թվականից։ Կատալոնացու գլխավորությամբ իսպանացիները տարել են 8 հաղթանակ, կրել 2 պարտություն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում