Եվրո-2020-ի առաջիկա երկու ընտրական խաղերին պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 5-ի երեկոյան մարզվել է ամբողջական կազմով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմին է միացել նաեւ ղազախական «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը կընդունի Լիխտենշտեյնի թիմին, հունիսի 11-ին Աթենքում կհյուրընկալվի Հունաստանի հավաքականին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում