21:12  ,  5 հունիսի, 2019

ԵԱ․ Մալխաս Ամոյանը՝ ոսկե մեդալակիր

Իսպանիայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը նվաճեց հաղթողի կոչումը։

Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց մոլդովացի Միհայ Պետիչի հետ եւ առավելության հասավ 8։0 հաշվով։

67 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայկ Մելիքյանը գոտեմարտեց վրացի Գիորգի Շոթաձեի հետ եւ պարտություն կրեց 0։9 հաշվով։

60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Սահակ Հովհաննիսյանը, որը 9։0 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Միրոսլավ Սոլովիանին։

Հունիսի 4-ին Հրաչյա Պողոսյանը 63 կգ քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ՝ 9։0 հաշվով հաղթելով բելառուս Ալեքսանդր Պեչուրենկային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում