21:11  ,  24 մայիսի, 2019

Մեսի․ Վալվերդեն մեղավոր չէ

Էռնեստո Վալվերդեն մեղավոր չէ «Լիվերպուլից» կրած 0։4 հաշվով պարտության համար, մեղավոր ենք մենք, ասել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ խոսելով անցնող մրցաշրջանի մասին։

«Ծանր հարված էր «Լիվերպուլից» կրած պարտությունը։ Ես չեմ կարդացել կամ լսել, բայց ինձ ասում էին, որ շատ են քննադատում Վալվերդեին։ Բայց նա մեղավոր չէ։ Խաղացողներն են մեղավոր։ Մենք գիտեինք, որ կարող է տեղի ունենալ նույնը, ինչ մեկ տարի առաջ «Ռոմայի» հետ դիմակայությունում եւ տեղի ունեցավ։ Երկու տարի անընդմեջ նույն սխալը անթույլատրելի է։ Հնարավոր է՝ այստեղ միստիկական ինչ որ բան կա։ Մենք երկու հանդիպում ենք տանուլ տվել, իսկ մնացած խաղերում ամեն ինչ լավ էր։

Հիմա ունենք ոսկե դուբլի հնարավորություն։ Եզրափակիչում «Վալենսիային» հաղթելու համար կանենք հնարավոր ամեն ինչ»,- Մեսիի խոսքը մեջբերում է sport.es-ը։

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը Սեւիլիայում տեղի կունենա մայիսի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English