Լոնդոն-2012. Դավիթ Սաֆարյանը ցավալի պարտություն կրեց

12:44   12 օգոստոսի, 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 66 կգ քաշայինների մրցաշարում հանդես եկող Դավիթ Սաֆարյանը զրկվեց ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտություն կրեց ղազախ Ակժուրեկ Թանատարովից՝ 2:3, 4:1, 2:2: 

Առաջին մրցափուլում Սաֆարյանը պարտվեց 2:3 հաշվով, սակայն երկրորդում վստահ հաղթանակ տարավ՝ կատարելով երեք միավորանց հնարք՝ 4:1: Վճռորոշ մրցափուլում հայ ըմբիշը հաղթեց 2:1 հաշվով, սակայն ղազախական կողմը բողոքարկեց: Մի քանի անգամ տեսագրությունը դիտելուց հետո մրցավարները եւս մեկ միավոր տվեցին Թանատարովին` 2:2: Քանի որ ղազախ ըմբիշը վերջինն էր հնարք կատարել, հաղթանակը նրան շնորհվեց:

Եթե Ակժուրեկ Թանատարովը դուրս գա եզրափակիչ, Դավիթ Սաֆարյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: Կիսաեզրափակիչում Թանատարովի մրցակիցը կլինի Եգիպտոսը ներկայացնող Սուշիլ Կումարը:

Հիշեցնենք, որ Դավիթ Սաֆարյանն առանց պայքարի էր դուրս եկել քառորդ եզրափակիչ: Մեկնարկային գոտեմարտում 23-ամյա Սաֆարյանը պետք է ուժերը չափեր Եգիպտոսի ներկայացուցիչ Աբդու Օմար Աբդու Ահմեդիի հետ, բայց երգիպտացին առողջական խնդիրների հետեւանքով մրցագորգ դուրս չեկավ, ինչից հետո Հայաստանի ներկայացուցիչի օգտին գրանցվեց տեխնիկական հաղթանակ:

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։