Մեթսյուն փոխարինեց Մարադոնային

09:57   18 հուլիսի, 2012

Ֆուտբոլի Սենեգալի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Բրյունո Մեթսյուն պաշտոնապես գլխավորել է Դուբայի «Ալ Վասլ» ակումբը:

Ֆրանսիացի մասնագետն «Ալ Վասլի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
58-ամյա Մեթսյուի նախորդ աշխատավայրը եղել է Դոհայի «Ալ Գարաֆա» ակումբը:

Հիշեցնենք, որ «Ալ Վասլի» նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հուլիսի 10-ին պաշտոնանակ էր արվել թիմի անհաջող մրցելույթների պատճառով: Լեգենդար արգենտինացին իր նախկին ակումբից պահանջում է 17 միլիոն եվրո փոխհատուցում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։