Բյելսան «Աթլետիկից» չի հեռանում

21:02   9 հուլիսի, 2012

Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան, որը հուլիսի 7-ին հրաժարական էր տվել, հայտարարել է, որ ակումբի ղեկավարության հետ տարաձայնությունները հարթվել են:

Բյելսան «Աթլետիկի» մարզաբազայում շինարարական աշխատանքների հետ կապված սկանդալից հետո որոշել էր լքել ակումբը: Սակայն հուլիսի 9-ին արգենտինացի մասնագետը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է հայտարարություն, ըստ որի միջադեպը հարթված է, տարաձայնությունները հաղթահարվել են եւ նա կշարունակի մարզել բասկյան ակումբը:

«Ես շարունակում եմ իմ աշխատանքը որպես մարզիչ: «Աթլետիկի» մարզական տնօրենը այս իրավիճակից լուծում կգտնի: Ես բոլորին կարող եմ վստահեցնել, որ մնում եմ թիմին հավատարիմ»,- Բյելսայի խոսքն է մեջբերում Eurosport.ru-ն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։