«Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Միշել Տեր-Զաքարյանն ընթացիկ մրցաշրջանում վերջին տնային խաղից հետո հրաժեշտ է տվել ֆրանսիական ակումբի երկրպագուներին: Դա տեղի է ունեցել «Կանի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության նախավերջին տուրի խաղում, որում «Նանտը» պարտվեց 1:2 հաշվով:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի վերջում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստին կփոխարինի Ռենե Ժիրարը: 53-ամյա Տեր-Զաքարյանը 2012-ին էր վերադարձել «Նանտ», որը Ֆրանսիայի առաջնության 37-րդ տուրից հետո 48 միավորով 12-րդ տեղում է: «Լիգա-1»-ի վերջին տուրում «Նանտը» կհյուրընկալվի ՊՍԺ-ին՝ անցկացնելով վերջին խաղը հայ մասնագետի գլխավորությամբ:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։