Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյան vs Վեսելին Տոպալով

11:35   23 մարտի, 2016

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ հանգստյան օրվանից հետո մարտի 23-ին կկայանան 10-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի հետնապահ Վեսելին Տոպալովին, որին առաջին շրջանում հաղթել է սեւ ֆիգուրներով:

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատարը նախորդ տուրում կրել էր առաջին պարտությունը եւ 5 միավորով Ֆաբիանո Կարուանայի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Նրան հաղթած Վիշի Անանդն ու ռուս Սերգեյ Կարյակինը 5.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա) 

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Մրցաշարային դրությունը 9-րդ տուրից հետո. Անանդ, Կարյակին՝ 5.5-ական միավոր, Արոնյան, Կարուանա՝ 5-ական, Գիրի՝ 4.5, Սվիդլեր՝ 4, Նակամուրա՝ 3.5, Տոպալով՝ 3:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։