«Ուլիսին» մնացած հանդիպումներում գրանցվեց պարտություն, ակումբը տուգանվեց 1.1 միլիոն դրամով

17:42   11 փետրվարի, 2016

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կարգապահական կոմիտեն քննարկել է Երեւանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբի իրավիճակը եւ որոշել.

1. «Ուլիս» ֆուտբոլային ակումբի «Ուլիս» եւ «Ուլիս-2» թիմերը հանել առաջնություններից, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Ուլիս» եւ «Ուլիս-2» թիմերին մնացած խաղերում գրանցել տեխնիկական պարտություն, «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 500 հազար դրամ:

2. Հիմք ընդունելով Արտոնագրման բաժնի հաշվետվությունը եւ ակումբի թերացումները արտոնագրման ֆինանսական եւ ոչ ֆինանսական պահանջների կտրվածքով հետ կանչել արտոնագրերը, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 17- րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն` «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 600 հազար դրամ: Ընդամենը 1 միլիոն 100 հազար դրամ:

Հիշեցնենք՝ «Ուլիսի» գլխավոր բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը փետրվարի 3-ին պաշտոնապես հայտարարել էր, որ թիմը ֆինանսական խնդիրների պատճառով չի շարունակելու ելութը ֆուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնությունում: Բարձրագույն խմբի 15 տուրերում «Ուլիսը» հաղթանակ չի տարել եւ 2 միավորով վերջին տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։