Դավիդ Յուրչենկո. Ակումբի հետ փոխհամաձայնության չեկանք գումարի հարցում

09:09   10 փետրվարի, 2016

Բաշկիրիայի «Ուֆայի» երկրորդ թիմ տեղափոխված 29-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոն պատմել է վերջին իրադարձությունների մասին:

«Եթե ղեկավարությունն ասում է, որ առաջարկել է կրկնապատկել աշխատավարձս, իսկ ես հրաժարվել եմ, ուրեմն նրանք ճիշտ են: Միայն կարող եմ ասել, որ փոխհամաձայնության չենք եկել գումարի հարցում, իսկ կոնկրետ թվերի հարցով պետք է դիմել ակումբի ղեկավարությանը:

Այլ ակումբներից առաջարկներ եղել են: Կարծում եմ՝ բոլորն այդ մասին գիտեն ինտերնետից ու կայքերից: Տեղափոխությունս չստացվեց տարբեր հարցերի հետեւանքով, այդ պատճառով այս պահին մարզվում եմ «Ուֆայում»: Ուրախ եմ, որ այստեղ եմ:  

Եթե ֆուտբոլիստը չի երկարաձգում ավարտին մոտեցող պայմանագիրը, դա չի նշանակում, որ նրա համար կյանքն ավարտվում է: Պետք է շարունակել խաղալ եւ ցուցադրել լավագույն որակները: Այնպես որ, այդպիսի խաղացողը կներդնի ամբողջ ուժերը»,- հայկական արմատներով դարպասապահի խոսքը մեջբերում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարել էր, որ Յուրչենկոն եւս մեկ անգամ հրավիրվելու ազգային թիմ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։