ԱԱ-2015. Հայ ծանրորդների ելույթների ամփոփում

12:20   29 նոյեմբերի, 2015

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում գրավեց 16-րդ տեղը:

Հայ մարզիկներից լավագույն արդյունքը ցուցադրեցին 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն ու գերծանրքաշային Գոռ Մինասյանը, որոնք երկամարտում գրավեցին չորրորդ տեղը եւ նվաճեցին նաեւ մեկական փոքր բրոնզե մեդալ: Պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նույնպես բրոնզե մեդալակիր դարձավ պոկում վարժությունում, իսկ երկամարտում 5-րդն էր:

Վանիկ Ավետիսյանը (69 կգ) գրավեց 12-րդ տեղը, գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը 8-րդն էր, իսկ 2010թ. աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը զրո ստացավ 77 կգ քաշային կարգում:

Կանանց պայքարում Աննա Գովելյանը (53 կգ) գրավեց 28-րդ տեղը, Իզաբելլա Յայլյանը (58 կգ)՝ 15-րդ, Նազիկ Ավդալյանը (69 կգ)՝ 14-րդ, Սոնա Պողոսյանը (75 կգ)՝ 21-րդ, իսկ գերծանրքաշային կարգում հանդես եկած Հռիփսիմե Խուրշուդյանը զբաղեցրեց 14-րդ տեղը:

Հիշեցնենք, որ ծանրամարտի աշխարհի առաջնությունն օլիմպիական վարկանիշային մրցաշար է: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։