Նազիկ Ավդալյանը գոհ չէ իր ելույթից

12:41   26 նոյեմբերի, 2015

Աշխարհի 2009թ. չեմպիոն Նազիկ Ավդալյանը մեկնաբանել է իր ելույթը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որում նա հանդես էր եկել 69 քաշային կագի B խմբում եւ երկամարտի 230 կգ արդյունքով գրավել չորրորդ տեղը

«Բնականաբար, ես գոհ չեմ, քանի որ համեմատում եմ իմ նախկին ելույթների հետ: Ճիշտ է` մրցահարթակ դուրս չէի եկել 6 տարի, բայց ես ավելին էի ակնկալում: Ֆիզիկապես ինձ լավ էի զգում եւ մեջքիս վնասվածքը չէր խանգարում: Թեպետ ունեի այլ վնասվածքներ, բայց դրանք ցավազրկված էին: Ինչքան էլ վնասվածքները շատ կամ ցավոտ լինեն, այդ պահին պետք է մոռանալ նրանց մասին: Առջեւում Եվրոպայի առաջնությունն է, եւ ես կփորձեմ լավագույնս հանդես գալ: Ինձ համար առաջնայինն Օլիմպիական խաղերն են»,- Նազիկ Ավդալյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հիշեցնենք, որ դա Նազիկ Ավդալյանի առաջին մեծ մրցումն էր ծանր վնասվածքից ու մայրանալուց հետո: Հյուսթոնում նա պոկեց 105 կգ եւ հրեց 125 կգ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։