Եվրո-2016. Սերբիայի հավաքականի կազմը Հայաստանի դեմ խաղում

16:33   27 օգոստոսի, 2015

Ֆուտբոլի Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը հրապարակել է թիմի կազմը Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղի համար, փոխանցում է Սերբիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը:

Դարպասապահներ. Վլադիմիր Ստոյկովիչ («Մաքաբի» Հայֆա), Ժելկո Բրկիչ («Կարպի»), Պրեդրակ Ռայկովիչ («Ցրվենա Զվեզդա»):

Պաշտպաններ. Բրանիսլավ Իվանովիչ («Չելսի»), Ալեքսանդր Կոլարով («Մանչեսթեր Սիթի»), Նենադ Տոմովիչ («Ֆիորենտինա»), Նիկոլա Մաքսիմովիչ («Տորինո»), Մարկո Պետկովիչ («Ցրվենա Զվեզդա»), Իվան Օբրարդովիչ («Անդերլեխտ»), Ուրոշ Սպահիչ («Թուլուզ»), Միլոշ Կոսանովիչ («Մեխելեն»):

Կիսապաշտպաններ. Նեմանյա Մատիչ («Չելսի»), Լյուդոմիր Ֆեյսա («Բենֆիկա»), Նեմանյա Գուտել («Այաքս»), Ռադոսավ Պետրովիչ («Դինամո» Կիեւ), Լուկա Միլիվոեւիչ («Օլիմպիակոս»), Ֆիլիպ Կոստիչ («Շտուտգարտ»),
Դուշան Տադիչ («Սաութհեմփթոն»), Ադեմ Լյայիչ («Ռոմա»), Դարկո Բրաշանաչ («Պարտիզան»):

Հարձակվողներ. Զորան Տոշիչ (ԲԿՄԱ Մոսկվա), Ադրիա Ժիվկովիչ («Պարտիզան»), Ալեքսանդր Միտրովիչ («Նյուքասլ»), Լազար Մարկովիչ («Լիվերպուլ»), Պետար Շկուտելիչ («Լոկոմոտիվ» Մոսկվա):

Սերբիա – Հայաստան հանդիպմումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին սերբական Նովի Սադ քաղաք եւ կանցնի առանց երկրպագուների: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի դանիացիներին, որոնց կազմը եւս հայտնի է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։