Վալերի Հովհաննիսյան. Մովսիսյանն ու Օզբիլիսը լավագույն հոգեվիճակում չեն

09:41   2 մայիսի, 2015

Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսն այժմ լավագույն հոգեբանական վիճակում չեն, ասել է «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների շահերը ներկայացնող Վալերի Հովհաննիսյանը:

«Ոչինչ չեմ լսել, թե այս խաղացողներին ակումբը հանել է տրանսֆերի: Նրանք այժմ լավագույն հոգեբանական վիճակում չեն, սակայն ավելի վատ էլ է եղել: Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Ռուսաստանի առաջնության ավարտից հետո որոշում կընդունենք նրանց կարիերայի ապագայի մասին: Առայժմ նրանք կենտրոնացած են «Սպարտակում» մրցելույթների վրա»,- Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է Eurosport-ը:

Ավելի վաղ izvestia-ն գրել էր, թե Մոսկվայի «Սպարտակի» նախագահ Լեոնիդ Ֆեդունը թիմի համապատասխան բաժնին հանձնարարել է զբաղվել Արաս Օզբիլիսի եւ Յուրա Մովսիսյանի տրանսֆերով։ «Սպարտակը» բաց է այդ խաղացողների վերաբերյալ տրանսֆերային առաջարկների համար:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը քննադատել էր «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ իր խոսքը աղավաղվել է։

Մովսիսյանը հայտարարել էր, որ Վալերի Կարպինի օրոք «Սպարտակն» ավելի գեղեցիկ, կոմբինացիոն եւ դիտարժան խաղ էր ցուցադրում։ Դրանից հետո «Սպարտակը» արգելեց Մովսիսյանին հաղորդակցվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Մովսիսյանը «Սպարտակ» է տեղափոխվել «Կրասնոդարից», Օզբիլիսը՝ «Կուբանից»։




© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։