Արաս Օզբիլիս. Հարգում եմ Մուրատ Յակինի որոշումը

15:33   30 ապրիլի, 2015

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը դարձյալ անդրադարձել է իր սկանդալային հարցազրույցին՝ նշելով, որ չի քննադատել ռուսական ակումբի ազգությամբ թուրք գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին:

«Ոչ մեկի հանդեպ թշնամանք չունեմ: Իմ բառերը պարզապես խեղաթյուրվել էին: Ոչինչ չունեմ Յակինի դեմ եւ հարգում եմ նրա որոշումը: Ես երջանիկ եմ «Սպարտակում»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է թուրքական Fanatik-ը:

Հիշեցնենք, որ «Սպարտակի» երկրորդ թիմ տեղափոխված Արաս Օզբիլիսն արդեն հայտարարել է, որ այդ հարցազրույցում իր բառերը խեղաթյուրվել են եւ խնդրել էր իր անունը չշահարկել քաղաքական վեճերում: «Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն էլ իր հերթին նշել էր, որ հայ կիսապաշտպանը կպատժվի ոչ պրոֆեսիոնալ վարք դրսեւորելու համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։