«Սպարտակը» հաղթեց, Յուրա Մովսիսյանը չխաղաց

21:53   21 մարտի, 2015

Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում «Սպարտակը» Մոսկվայի «Օտկրիտիե Արենա» ստադիոնում նվազագույն հաշվով առավելության հասավ «Տորպեդոյի» նկատմամբ:

Երկրորդ խաղում անընդմեջ «Սպարտակի» փոխարինողների թվում էր մնացել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում փոխարեն խաղադաշտ դուրս եկած 19-ամյա Դենիս Դավիդովի փոխանցումից հետ հոլանդացի Կվինսի Պրոմեսը 21-րդ րոպեին առաջ մղեց Մուրատ Յակինի թիմին: Հյուրի կարգավիճակով խաղացող «Սպարտակն» առաջին խաղակեսում ուներ առավելություն, իսկ ընդմիջումից հետո պատկերը փոխվեց:

Երկրորդ խաղակեսում «Տորպեդոն» ավելի ակտիվ էր, իսկ «Սպարտակը» մեծ ուժեր էր կենտրոնացրել պաշտպանությունում եւ կարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս չեկավ:

«Սպարտակը» 35 միավորով հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Դինամոյին», որը 2 խաղ պակաս է անցկացրել:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին խաղաժամանակ չէր ստացել նաեւ Հայաստանի հավաքականի մեկ այլ առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով «Հանովերի» դեմ գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի խաղում մնացել էր Դորտմունդի «Բորուսիայի» փոխարինողների թվում:

Ռուսաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Տորպեդո» - «Սպարտակ»՝ 0:1

Կվինսի Պրոմես, 21

Հեռացում՝ Դինյար Բիլալետդինով, 90+2 («Տորպեդո»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։