Վթարից հետո Ալոնսոն մոռացել է, թե որ թիմում է հանդես գալիս

15:14   3 մարտի, 2015

«Մաքլարենի» իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն վթարից հետո կարծել է, թե դեռ հանդես է գալիս իր նախկին թիմ «Ֆերարիի» կազմում, գրում է F1-insider-ը:

Բարսելոնայում կայացած Ֆորմուլա-1-ի նախամրցաշրջանային թեստային մրցումների ժամանակ վթարի ենթարկվելուց անմիջապես հետո իսպանացին մոռացել է, որ տեղափոխվել է «Մաքլարեն»: Այժմ Ալոնսոն լավ վիճակում է եւ հիշում է ամեն բան:

Հիշեցնենք, որ ավտոարշավորդն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն նրա մասնակցությունը հարցականի տակ է Ավստրալիայի Մեծ մրցանակին: Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոնը «Ֆերարիում» հանդես է եկել 2010-2014-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։