«Աթլետիկոյի» առաջին կարմիր քարտը Չեմպիոնների լիգայում

02:12   26 փետրվարի, 2015

Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի կիսապաշտպան Տիագու Մենդեշը կարմիր քարտ ստացավ Լեւերկուզենի «Բայերի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:

Լեւերկուզենում Պորտուգալիայի հավաքականի ավագը 77-րդ րոպեին ստացավ երկրորդ դեղին քարտը՝ հեռացվելով խաղադաշտից: Դա «Աթլետիկոյի» առաջին կարմիր քարտն էր Չեմպիոնների լիգայում, որտեղ մադրիդցիներն անցկացրեցին 42-րդ խաղը, գրում է Infostrada-ն:

Այդ ցուցանիշով ռեկորդակիր է շոտլանդական «Սելթիկը», որը Չեմպիոնների լիգայում առաջին կարմիր քարտը ստացել է 49-րդ խաղում:

Հիշեցնենք, որ Դիեգո Սիմեոնեի թիմը նվազագույն հաշվով պարտվեց Գերմանիայում: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին Մադրիդում:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։