«Յուվենտուսը» կփորձի վարձակալել Հենրիխ Մխիթարյանին

12:24   13 հունվարի, 2015

Թուրինի «Յուվենտուսը» Դորտմունդի «Բորուսիային» կառաջարկի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վարձակալելու տարբերակը:

Tuttomercatoweb-ի համաձայն՝ Իտալիայի չեմպիոնի ներկայացուցիչներն առաջիկայում կբանակցեն 25-ամյա ֆուտբոլիստի հետ, ով դեռ չի ցանկանում հեռանալ գերմանական ակումբից: «Յուվենտուսը» մտադիր է կես տարով վարձակալել Մխիթարյանին, իսկ այս մրցաշրջանի վերջում գնել նրա տրանսֆերային իրավունքը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը հաստատել են նաեւ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ու թիմի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան: Այս օրերին կիսապաշտպանը «Բորուսիայի» հետ հավաքի է մասնակցում Իսպանիայում, որտեղ շարունակում է վերականգնողական փուլը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։