Յուրգեն Կլոպ. Դեռ վաղ է պայքարից դուրս թողնել մեզ

15:33   21 դեկտեմբերի, 2014

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում Բրեմենի «Վերդերից» կրած պարտությունւց հետո նշել է, որ Դորտմունդի թիմում փոփոխություններ են սպասվում:

«Ես մեզ դեռ դուրս չէի թողնի ֆավորիտների շարքից: 3 շաբաթ ունենք մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվելու համար: Մենք կբարելավենք մեր խաղը եւ կուժեղացնենք թիմը»,- Կլոպի խոսքը մեջբերում է Thenational.ae-ն:

Հիշեցնենք, որ Գերմանիայի այս առաջնությունում 10-րդ պարտությունից հետո Դորտմունդի «Բորուսիան» նահանջեց 17-րդ տեղ, սակայն կարող է նաեւ տարին ավարտել վերջին տեղում: Վնասվածքից ապաքինվող Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիային» միանալու է 5 շաբաթից: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։