Յուրգեն Կլոպ. Այս տարին վերջապես ավարտվեց

21:39   20 դեկտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում Բրեմենի «Վերդերից» կրած պարտությունը:

«Մեր հասցեին ցանկացած քննադատություն արդարացի է: Այսօրվա լավագույն նորությունն այն է, որ ֆուտբոլային 2014 թվականն ավարտվեց: Այս հանդիպումը մեր՝ այս մրցաշրջանում ցուցադրած խաղի վառ արտացոլումն էր: Առաջին խաղակեսում շատ վատ էինք խաղում: Երեւի, սա մեր կյանքի վատագույն փուլն էր, սակայն շարունակում եմ հավատալ իմ թիմին»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ առանց վնասվածքից ապաքինվող Հենրիխ Մխիթարյանի  խաղացող «Բորուսիան» Բրեմենում 10-րդ պարտությունը կրեց Գերմանիայի այս առաջնությունում՝ տարին ավարտելով անհաջողությամբ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։