Դորտմունդի «Բորուսիայի» մեկնարկային կազմը՝ տարեվերջյան խաղում

18:01   20 դեկտեմբերի, 2014

Հայտնի է Դորտմունդի «Բորուսիայի» մեկնարկային կազմը Բրեմենի «Վերդերի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի արտագնա խաղում: 

«Բորուսիա». Միտչել Լանգերակ, Լուկաշ Պիշչեկ, Մատիաս Գինտեր, Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Սեբաստիան Կել, Օլիվեր Կիրխ, Իլկայ Գյունդոգան, Կեւին Գրոսկրոյց, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Չիրո Իմոբիլե:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայելու է 6 շաբաթ: Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է ազդրի մկանի կտրվածք: Դեկտեբերի 20-ին Բրեմենում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 18:30-ին: Սա Բունդեսլիգայի տարեվերջյան տուրն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։