«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից

13:58   16 դեկտեմբերի, 2014

Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունից, որի արդյունքում նրանք դարձյալ կհանդիպեն անգլիական «Մանչեսթեր Սիթիին»:

Իսպանական ակումբի վետերաններից շատերը կարծում են, որ նրանց բաժին է հասել ամենաբարդ մրցակիցը, իսկ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վստահ է, որ իր թիմն ավելի ուժեղ է եւ հաղթահարելու է մրցակցի արգելքը, փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» հանդիպել էին նաեւ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի 1/8 եզրափակիչում, երբ կատալոնացիները 2 խաղերի արդյունքում հաղթել էին 4:1 հաշվով (2:0, 2:1):

Այս մրցաշարի առաջին խաղը կայանալու է փետրվարի 24-ին Մանչեսթերում, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 18-ին Բարսելոնայում:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։