ՖԻՖԱ. Տարվա լավագույն պաշտպանները

15:22   26 նոյեմբերի, 2014

ՖԻՖԱ-ն ու FIFPro-ն (Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիա) ներկայացրել են 2014-ի 20 լավագույն պաշտպաններին, որոնք հավակնում են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: Ամենաշատ ներկայացուցիչ ունի Մադրիդի «Ռեալը», որի 5 պաշտպաններ թեկնածուների թվում են:

Ցուցակում հայտնվել են՝ Դավիդ Ալաբան (Ավստրիա, «Բավարիա»), Ժորդի Ալբան (Իսպանիա, «Բարսելոնա»), Ժերոմ Բոատենգը (Գերմանիա, «Բավարիա»), Դիեգո Գոդինը (Ուրուգվայ, «Աթլետիկո»), Մատս Հումելսը (Գերմանիա, «Բորուսիա»), Դանի Ալվեշը (Բրազիլիա, «Բարսելոնա»), Դավիդ Լուիսը (Բրազիլիա, ՊՍԺ), Ռաֆայել Վարանը (Ֆրանսիա, «Ռեալ»), Բրանիսլավ Իվանովիչը (Սերբիա, «Չելսի»), Սերխիո Ռամոսը (Իսպանիա, «Ռեալ»), Դանիել Կարվախալը (Իսպանիա, «Ռեալ»), Վենսան Կոմպանին (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»), Պաբլո Սաբալետան (Արգենտինա, «Մանչեսթեր Սիթի»), Խավյեր Մասկերանոն (Արգենտինա, «Բարսելոնա»), Ֆիլիպ Լամը (Գերմանիա, «Բավարիա»), Մարսելոն (Բրազիլիա, «Ռեալ»), Պեպեն (Պորտուգալիա, «Ռեալ»), Տիագո Սիլվան (Բրազիլիա, ՊՍԺ) եւ Ֆելիպե Լուիսը (Բրազիլիա, «Չելսի»), փոխանցում է ՖԻՖԱ-ի կայքը:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն հրապարակել էր տարվա լավագույն դարպասապահի 5 թեկնածուներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։