ՀՖՖ-ն՝ Մալոյանին. Շփոթել ես զառանցողներին

22:04   19 նոյեմբերի, 2014

ՀՖՖ-ի կայքն անդրադարձել է Տուլայի «Արսենալի» հարձակվող Արթուր Մալոյանի խոսքին:

Ֆուտբոլիստը զառանցանք եւ անհեթեթություն է անվանել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը: Հայրապետյանն ասել է, որ Հայաստանի հավաքականում խաղալու համար Մալոյանը պահանջել էր «Պորշ» ավտոմեքենա:

«Այս ֆուտբոլիստի՝ Հայաստանի ազգային հավաքական գալու հետ կապված բանակցությունները ժամանակին տարվել են երրորդ անձի՝ սպորտային աշխարհում հայտնի եւ հեղինակություն վայելող Ռուբեն Թաթուլյանի միջոցով, ում Մալոյանի ընտանիքը շատ լավ է ճանաչում, քանի որ իրենց զառանցանքը՝ երազած «Պորշը», Հայաստան գալու համար Թաթուլյանից պահանջել է անձամբ Մալոյանի հայրը: Բայց, ինչպես տեսնում ենք, նույնիսկ բավարարված զառանցանքը՝ խոստացված «Պորշը», այդ ֆուտբոլիստին Հայաստան չի բերել: Եթե Մալոյան ընտանիքի մի զառանցանքը ժամանակին համաձայնվել են բավարարել հանուն ազգային հավաքականի, բոլորովին չի նշանակում, որ այդ մարդիկ զառանցելու իրենց հատկությունները պետք է վերագրեն ուրիշների:

Այժմ Հայաստանի հավաքականում հանդես են գալիս երկրին եւ հայրենիքին պատվախնդրորեն, անշահախնդրորեն ծառայող հայ տղաներ եւ միշտ այդպես է լինելու»,- գրում է ՀՖՖ-ի կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։