Նանի. Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է

03:20   15 նոյեմբերի, 2014

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի եւ Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Լուիշ Նանին լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Եվրո-2016-ի ընտրական խաղում Հայաստանի նկատմամբ հաղթանակը, Ֆարոյից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Կարծում եմ՝ սա շատ լավ խաղ էր մեզ համար: Շատ դժվար էր, քանի որ Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է: Դժվար էր խաղալ նրանց պաշտպանության դեմ: Շատ ֆուտբոլիստներ էին խաղում պաշտպանության գծում: Վերջում մենք խփեցինք շատ կարեւոր գնդակ եւ վաստակեցինք 3 միավոր:

Մենք արժանի էինք այս հաղաթանկին, քանի որ հայերից ավելի լավն էինք: Անում էինք ամեն բան, որպեսզի հաղթեինք ու խփեինք գոլ, որին արժանի էինք»,- ասել է Նանին, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ պորտուգալացիները նվազագույն հաշվով հաղթեցին Հայաստանի հավաքականին:

Վերա Մարտիրոսյան

Տեսանյութի պատրաստմանն աջակցել է «Արայ» ընկերությունը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։