Գեւորգ Ղազարյան. Պարտության ակնհայտ պատճառ չկար

02:58   15 նոյեմբերի, 2014

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ հունական «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Եվրո-2016-ի ընտրական փուլում Պորտուգալիայից կրած պարտությունը, Ֆարոյից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Բնականաբար, բոլորի տրամադրությունն ընկած է: Մենք կարող էինք նաեւ հաղթել: Պորտուգալացիներն ավելի շատ էին հարձակվում, բայց մենք ավելի որակով պաշտպանվում էինք եւ չօգտագործեցինք մեր հնարավորությունը: Չկար պարտության ակնհայտ պատճառ: Տվյալ պահին դա կոնկրետ սխալ էր:

Հնարավոր է՝ կողքից կթվա, որ Պորտուգալիան գերազանցում էր մեզ, բայց մենք խաղում էինք այնպես, ինչպես նախատեսել էինք: Պարզապես պետք է օգտագործեինք մեր հնարավորությունները եւ ավելի շատ գրոհեինք, ինչը մեզ հաջողվում էր: Ամեն բան ավելի լավ կընթանար, եթե բաց չթողնեինք այդ գոլը: Մենք մտածում էինք, որ մրցակիցն ավելի շատ կբացվեր՝ թույլ տալով սխալներ: Եվ հենց այդ պահին, երբ պետք է ամեն բան սկսվեր, մենք գոլ բաց թողեցինք»,- ասել է Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ պորտուգալացիները նվազագույն հաշվով հաղթեցին Հայաստանի հավաքականին:

Վերա Մարտիրոսյան

Տեսանյութի պատրաստմանն աջակցել է «Արայ» ընկերությունը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։