Բեռնար Շալանդ. Գոհ եմ Տարոն Ոսկանյանի խաղից

02:14   15 նոյեմբերի, 2014

Մենք այդքան էլ արագ չենք, որպեսզի խաղանք Պեպեի եւ մյուս պաշտպանների դեմ: Այդ մասին Պորտուգալիա - Հայաստան Եվրո-2016-ի խմբային փուլի խաղից հետո ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը Ֆարոյից:

«Շնորհավորում եմ Պորտուգալիային: Այսօր նրանք շատ լավ թիմ էին: Շնորհավորում եմ նաեւ իմ տղաներին, ովքեր մեծ աշխատանք կատարեցին: Մենք բաց թողեցինք անմիտ գնդակ, որը պետք է չլիներ: Կարծում եմ՝ այս խաղով մենք կարող էինք մեկ միավոր վաստակել այստեղ: Մենք այստեղ ենք ապագայի համար:

Տարոն Ոսկանյանը լավ խաղ ցուցադրեց Սերբիայի դեմ: Հրայր Մկոյանը 100 տոկոսով պատրաստ չէր: Ես գոհ եմ Ոսկանյանի նաեւ այսօրվա խաղից: Ես կարող եմ ասել, որ Մկոյանը շատ անկեղծ է եւ խոստվանեց, որ նա լիովին պատրաստ չէ այս խաղին:

Խնդիր է ունենալ կայունություն պաշտպանության գծում: Պարտուգալիայի հավաքականից երկու պաշտպան միանում էին հարձակմանը, ինչպես նաեւ նրանց հարձակվողները: Իմ խնդիրը պաշտպանությունը չէ, այլ կառուցողական ֆուտբոլը: Մենք տեսանք, որ եթե մենք հետեւում լավ ենք խաղում, ապա կարող ենք պահել գնդակը եւ լավ խաղալ: Մենք այդքան էլ արագ չենք, որպեսզի խաղանք Պեպեի եւ մյուս պաշտպանների դեմ: Մեզ պետք է կարողանալ արագ անցնել գրոհների: Ես ին պաշտպանությունից դժգոհ չեմ:

Դուք գիտեք, թե ովքեր են պորտուգալացիները Եվրոպայում: Այստեղ խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Եվ կարծո՞ւմ եք, որ մենք չպետք է զիջեինք նրանց տարածքային առումով: Ես չգիտեմ, դուք ինձ կհարցնեի՞ք տարածքային առավելության մասին, եթե հաշիվը լիներ 0:0:

Վերջում ուզում եմ ասել Պորտուգալիային, որ ես շատ եմ հարգում, բայց նրանք խոչընդոտեցին մեզ մարզման ժամանակ: Նրանք թույլ չտվեցին մեզ մարզվել խաղից առաջ՝ ասելով, որ Պորտուգալիան պետք է այնտեղ մարզվեր: Եվ չտրամադրեցին մեզ խաղադաշտ: Բացի այդ, ավտոբուսի վարորդը չգիտեր ստադիոնի ճանապարհը, եւ մենք 40 րոպե ճանապարհ կտրեցինք: Ես չեն կարծում, որ վարորդը չիմանա ճանապարհը: Եվ չեմ կարծում, որ ոստիկանները չիմանային: Դա Պորտուգալիային հարիր չէ: Ես շատ հիասթափված եմ այս վերաբերմունքից»,- ասաց Բեռնար Շալանդը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայում կայացած խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց 0:1 հաշվով: Միակ գնդակը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն Տարոն Ոսկանյանի սխալից հետո:

Վերա Մարտիրոսյան

Տեսանյութի պատրաստմանն աջակցել է «Արայ» ընկերությունը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։