Սյուզի Կենտիկյան. Հաջորդ մենամարտս շատ բարդ է լինելու

17:53   22 հոկտեմբերի, 2014

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը տիտղոսը կպաշտպանի նոյեմբերի 8-ին: Գերմանիան ներկայացնող 27-ամյա մարզուհին հայտնել է, որ այդ օրը նրա մրցակիցը կլինի ճապոնուհի Նաոկո Ֆուդզիոկան:

«Շատ ծանր մենամարտ է լինելու: Ֆուդզիոկան աշխարհի լավագույն մարզուհիներից է: Սա մեծ մարտահրավեր է ինձ համար, սակայն այսպիսի մենամարտերը հատուկ են մոտիվացնում ինձ»,- Սյուզի Կենտիկյանի խոսքը մեջբերում է Sportal.de-ն:

Հիշեցնենք, որ նախորդ մենամարտում Կենտիկյանը 2014-ի մայիսի 31-ին 9-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր IFBA վարկածով աշխարհի չեմպիոն Դան-Բի Քիմին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։