Մաուրո Գեւգեոզյան. Հայաստանի հավաքականին չմիանալու պատճառը դարձյալ ինքնաթիռի տոմսն է

14:05   30 սեպտեմբերի, 2014

Հիասթափվեցի, երբ ինձ չցանկացան տրամադրել բիզնես կարգի տոմս եւ չկարողացա միանալ Հայաստանի հավաքականին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց պերուական «Ալիանսայի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը: Հոկտեմբերի 11-ին Երեւանում կայանալիք սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղի համար Հայաստանի հավաքական չի հրավիրվել 28-ամյա Գեւգեոզյանը, ով բացակայում էր նաեւ Դանիայի դեմ նախորդ խաղում: Երկար ժամանակ Մաուրոն չէր մեկնաբանում Երեւան չժամանելու պատճառը, սակայն այժմ հերքեց լուրերը, թե ազգային թիմին չի միացել փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով:

«Ես չեկա, քանի որ Պերուից ժամանելու համար պետք է օդանավում անցկացնեի 20 ժամ, այդ պատճառով խնդրեցի բիզնես կարգի տոմս: Ինձ մերժեցին՝ ասելով, որ չեն տրամադրի այդպիսի տոմս: Դա ինձ համար շատ մեծ հիասթափություն եղավ: Ես շատ եմ ցանկանում հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Սակայն այդտեղ գալու համար միակ բանը, որ խնդրում էի, դա հարմարավետ կերպով տեղ հասնելն էր»,- զրույցում հայտնեց Գեւգեոզյանը:

Հիշեցնենք, որ Մաուրո Գեւգեոզյանն ու ՀՖՖ-ն ինքաթիռի տոմսի հետ կապված խնդիր ունեցել էին նաեւ մեկ տարի առաջ, երբ հարձակվողը չէր միացել Հայաստանի հավաքականին:

Վերա Մարտիրոսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։