Ruhrnachrichten․ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերի 18-ից ոչ շուտ

14:50   22 սեպտեմբերի, 2014

«Մայնցի» դեմ Բունդեսլիգայի չորրորդ տուրի խաղում վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերի 18-ից ոչ շուտ, գրում է գերմանական Ruhrnachrichten-ը, որն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի վնասվածքին։

«Բորուսիայի» համար իրավիճակն ավելի բարդացավ։ Մխիթարյանից բացի, վնասվածքներ ունեն նաեւ Մարկո Ռոյսը, Յակուբ Բլաշչիկովսկին, Նուրի Շահինը, Իլկայ Գյունդոգանը եւ Օլիվեր Կիրխը։ Օպտիմալ բուժման դեպքում Հենրիխը խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերի 18-ից ոչ շուտ։ Ամենայն հավանականությամբ, նա կկարողանա մասնակցել «Քյոլնի» դեմ 8-րդ տուրի խաղին»,- գրում է Ruhrnachrichten-ը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու Սերբիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում: Այժմ նրա ոտքը գիպսի մեջ է։ Առաջիկայում կիսապաշտպանը կանցնի եւս մեկ բուժզննում, որը ցույց կտա նրա վերականգնման ստույգ ժամկետը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։