Լեւոն Արոնյանը ցուցադրական մրցախաղում պարտվել է Հիկարու Նակամուրային

10:33   10 սեպտեմբերի, 2014

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան ցուցադրական մրցախաղ են անցկացրել ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում: Մրցախաղն անցկացվել է շախմատ960-ի ձեւաչափով: Նակամուրան հաղթել է 3.5:2.5 հաշվով:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը եւ Հիկարու Նակամուրան օրեր առաջ մասնակցել էին Սենթ Լուիսում կայացած Sinquefield Cup շախմատային մրցաշարին, որում վստահ հաղթանակ էր տարել իտալացի Ֆաբիանո Կարուանան:

Հայ գրոսմայստերը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ բաժանել էր 4-5-րդ տեղերը, իսկ Նակամուրան գրավել էր վերջին՝ 6-րդ տեղը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։