Վան Գալն ու Ֆալկաոն հաճոյախոսել են

09:50   2 սեպտեմբերի, 2014

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը եւ Կոլումբիայի հավաքականի ռմբարկու Ռադամել Ֆալկաոն խոսել են «Մոնակոյի» ռմբարկուի տրանսֆերի մասին:

Լուի վան Գալ. «Շատ ուրախ եմ, որ Ֆալկաոն միացավ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ռադամելը մեր օրերի լավագույն հարձակվողներից է: Նրա՝ գոլային պահերի իրացման վիճակագրությունն անեն ինչ ասում է: Չի կարելի բաց թողնել նման ֆուտբոլիստի ձեռք բերելու հնարավորությունը»:

Ռադամել Ֆալկաո. «Ուրախ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», որն աշխարհի ամենամեծ ակումբն է: Նպատակս դարձյալ բարձունքում լինելն է: Անհամբերությամբ եմ սպասում Լուի վան Գալի հետ աշխատելուն: Նա հիանալի մարզիչ է: Ցանկանում եմ իմ ավանդն ունենալ ակումբի պատմության մեջ», փոխանցում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ 28-ամյա Ֆալկաոյի վարձակալության համար մանչեսթերցիները կվճարեն 6 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ պայմանագրի վերջում կկարողանան գնել նրա տրանսֆերային իրավունքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։