Ռոյս. Այս խաղը մեզ համար պետք է դաս լինի

12:35   30 օգոստոսի, 2014

Լավ էինք հանդես գալիս առաջին խաղակեսում, կատարում էինք մարզիչի բոլոր առաջադրանքները, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը՝ խոսելով «Աուգսբուրգի» նկատմամբ տարած հաղթանակի մասին Բունդեսլիգայի երկրորդ տուրում։

«Երկրորդ խաղակեսում կորցրինք զգոնությունը եւ մրցակցին թույլ տվեցինք վերադառնալ խաղին։ Եթե կորցնում ես այն նույնիսկ մի ակնթարթ, քեզ անպայման պատժում են։ Այս հանդիպումը մեզ համար դաս պետք է լինի։

Ընդհանուր առմամբ, գոհ եմ հաղթանակից, որ կարողացա օգնել թիմին։ Սակայն երկրորդ խաղակեսը ցույց տվեց, որ առջեւում մեծ աշխատանք կա»,- Ռոյսի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել էր 3։2 հաշվով, իսկ Ռոյսը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։