Նիկլաս Բենդտները կարող է խաղալ Հայաստանի հավաքականի դեմ

12:40   29 օգոստոսի, 2014

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը որոշել է թիմ հրավիրել գերմանական «Վոլֆսբուրգի» հարձակվող Նիկլաս Բենդտներին, ով դուրս էր մնացել նախնական հայտացուցակից։

«Բենդտների խաղին հետեւելու հնարավորություն չունեինք, սակայն «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչի հետ զրույցից հետո որոշեցի հարձակվողին հրավիրել հավաքական։ Կտեսնենք, թե ինչ մարզավիճակում է նա գտնվում եւ հնարավոր է, որ Բենդտներին փորձարկենք Հայաստանի եւ Թուրքիայի դեմ խաղերում»,- Օլսենի խոսքը մեջբերում է Դանիայի ֆուտբոլային միության կայքը։

Դանիացի մասնագետը հավաքական է հրավիրել նաեւ հարձակվող Լասե Վիբենին։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Դանիայի միջեւ Եվրոպայի 2016 թվականի ընտրական փուլի առաջին հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Կոպենհագենում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։