Օլիմպիադա-2014. Հայաստան - Սերբիա՝ 2։2

21:35   11 օգոստոսի, 2014

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց սերբերի հետ։

Վերջին պարտիայում Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով երկարատեւ պայքարից հետո ոչ ոքի խաղաց Նիկոլա Սեդլակի հետ։ Պարտիան ավարտվեց 111-րդ քայլում։ 

Մինչ այդ, ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել Իվան Իվանիշեւիչի հետ, Գաբրիել Սարգսյանը կիսել միավորը Միլոշ Պերունովիչի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը եւ Ալեքսանդր Ինջիչը բաժանվել էին խաղաղությամբ։

Հայաստանի հավաքականը 9-րդ տուրից հետո ունի 13, Չինաստանը եւ Ֆրանսիան հավաքել են 15-ական միավոր։

Օլիմպիադա-2014. 9-րդ տուր

Հայաստան - Սերբիա՝ 2։2

Լեւոն Արոնյան - Իվան Իվանիշեւիչ՝ 0.5։0.5

Միլոշ Պերունովիչ - Գաբրիել Սարգսյան՝ 0.5։0.5

Սերգեյ Մովսեսյան - Նիկոլա Սեդլակ՝ 0.5։0.5

Ալեքսանդր Ինջիչ - Վլադիմիր Հակոբյան ՝ 0.5։0.5

Չինաստան - Ուկրաինա՝ 2։2

Չեխիա - Ֆրանսիա՝ 1.5։2.5

Ադրբեջան - Ռումինիա՝ 2։2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։