Օլիմպիադա-2014. Հայաստանի հավաքականը խնդիրներ չունեցավ առանց Լեւոն Արոնյանի

21:20   2 օգոստոսի, 2014

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում: Առաջին տուրում Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոնն առանց թիմի առաջատար Լեւոն Արոնյանի 4:0 հաշվով պարտության մատնեց Ճապոնիայի թիմին, որի կազմում չկան գրոսմայստերներ:

Առաջին խաղատախտակի վրա խաղացած Գաբրիել Սարգսյանը եւ երրորդ համար Վլադիմիր Հակոբյանը հաղթեցին սպիտակներով, իսկ Սերգեյ Մովսեսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Տիգրան Քոթանջյանն առավելության հասան սեւերով:

Հիշեցնենք, որ առաջին տուրում հաղթանակ էր տարել նաեւ կանանց Հայաստանի հավաքականը, որը շանս չէր տվել Գվատեմալայի թիմին:

Օլիմպիադա-2014, առաջին տուր
Տղամարդիկ
Հայաստան - Ճապոնիա՝ 4:0

Գաբրիել Սարգսյան – Նանջո՝ 1:0 (հաղթանակ՝ 37-րդ քայլում)

Սերգեյ Մովսիսյան – Կոջիմա՝ 1:0 (հաղթանակ՝ 40-րդ քայլում)

Վլադիմիր Հակոբյան – Վատանաբե՝ 1:0 (հաղթանակ՝ 47-րդ քայլում)

Տիգրան Քոթանջյան – Ավերբուխ՝ 1:0 (հաղթանակ՝ 46-րդ քայլում)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։