Ծնվել է Վալերի Ալեքսանյանի երկրորդ որդին (ֆոտո)

19:30   29 հուլիսի, 2014

Ծնվել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Վալերի Ալեքսանյանի երկրորդ զավակը: Այդ մասին 29-ամյա ֆուտբոլիստը գրել է ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով լուսանկար:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Վալերի Ալեքսանյանը հայտնեց, որ տղային անվանակոչել են Արման: Ֆուտբոլիստի առաջնեկը նույնպես տղա է:

Հիշեցնենք, որ ծնկի վիրահատությունից վերականգնվող Վալերի Ալեքսանյանն այժմ ազատ խաղացողի կարգավիճակում է: Նոյեմբերին նա երկկողմանի փոխհամաձայնությամբ խզել էր պայմանագիրն իրանական «Ռահ Ահանի» հետ: Պաշտպանը 27 խաղ է անցկացրել ազգային թիմի կազմում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։