Դեւիդ Մոյես. Վստահ եմ, որ այս փորձը շատ օգտակար կլինի ինձ համար

16:48   23 ապրիլի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբի գլխավոր մարզիչ լինելը միշտ մեծ պատիվ եւ հպարտության առիթ կլինի ինձ համար, ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը։ Շոտլանդացի մասնագետը մեկնաբանել է իր պաշտոնանկությունը։

«Երկար տարիների կայունությունից հետո թիմը գլխավորելը լուրջ մարտահրավեր էր, սակայն երկար չեմ մտածել։ Անցումային փուլում գրանցվեցին ոչ այնքան տպավորիչ արդյունքներ եւ խաղ, ինչին սովոր չեն երկրպագուները։ Հասկանում եմ նրանց։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը եւ երկրպագուներին։ Միշտ կարծել եմ, որ մարզիչը պետք է անընդհատ նոր բան սովորի։ Վստահ եմ, որ այս փորձը շատ օգտակար կլինի ինձ համար։ Ուրախ եմ, որ կարողացա թիմին դուրս բերել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ եւ շնորհակալ եմ Ալեքս Ֆերգյուսոնին վստահության համար»,- Մոյեսի խոսքը մեջբերում է Sun-ը։

Հիշեցնենք, որ շոտլանդացի մասնագետը պաշտոնանկ էր արվել ապրիլի 22-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։