Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

10:41   21 ապրիլի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապրիլի 20-ին մասնակցել է «Մայնցի» դեմ Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի հանդիպմանը:

Խաղից հետո Whocored.com-ը ներկայացրել է 25-ամյա ֆուտբոլիստի վիճակագրությունը եւ գնահատականը:

Մխիթարյանը «Մայնցի» դարպասի ուղղությամբ կատարել է մեկ հարված, որը շեղ է ընթացել: Նա գնդակին դիպչել է 42 անգամ, կատարել է 26 փոխանցում՝ 69 տոկոս ճշգրտությամբ: Հենրիխը երկու անգամ մրցակցից խլել է գնդակը։

Հայ կիսապաշտպանը մեկ անգամ է հայտնվել խաղից դուրս վիճակում եւ արժանացել 7.32 գնահատականին։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր եւ փոխարինվել է 80-րդ րոպեին։ 25-ամյա կիսապաշտպանի գոլային փոխանցումից հետո աչքի է ընկել լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, իսկ «Բորուսիան» հաղթել է 4։2 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։