«Մոնակոն» պաշտոնանկ կանի Կլաուդիո Ռանյերիին

10:52   18 ապրիլի, 2014

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանից հետո կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, գրում է Goal.com-ը:

Ակումբի ղեկավարությունը դժգոհ է իտալացի մասնագետի աշխատանքից եւ պաշտոնանկ կանի նրան, եթե թիմը տիտղոս չնվաճի այս մրցաշրջանում:

Օրեր առաջ «Մոնակոն» դուրս էր մնացել Ֆրանսիայի Գավաթից, իսկ Ֆրանսիայի առաջնության ավարտից 5 տուր առաջ 10 միավոր զիջում է առաջատար ՊՍԺ-ին:

«Մոնակոյի» նոր մարզիչի գլխավոր թեկնածուներից է արգենտինացի Դիեգո Սիմեոնեն, ով աշխատում է Մադրիդի «Աթլետիկոյում»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մոնակոն» կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի օգնական Զինեդին Զիդանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։