«Օտկրիտիե Արենայի» բացմանը «Սպարտակը» կխաղա «Ցրվենա Զվեզդայի» հետ

19:23   16 ապրիլի, 2014

«Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն Միոդրագ Ժեչեւիչը հայտնել է, որ սերբական կողմը Մոսկվայի «Սպարտակից» հրավեր է ստացել «Օտկրիտիե Արենա» ստադիոնի բացման օրն ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ:

«Այսօր «Սպարտակից» ստացանք ընկերական խաղ անցկացնելու հրավերք, որին տվեցինք դրական պատասխան: Այժմ այդ ամենը տեղեկատվություն է, իսկ համաձայնագրի մանրամասները կհստակեցնենք ավելի ուշ»,- Ժեչեւիչի խոսքը մեջբերում է «ИТАР-ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ «Օտկրիտիե Արենա» ստադիոնի բացման օրը՝ 2014-ի հուլիսի 24-ին, Ռուսաստանի 9-ակի չեմպիոնը պետք է խաղար Կիեւի «Դիամոյի» հետ, սակայն կողմերը չեղյալ էին հայտարարել պայմանավորվածությունը: Դրանից հետո թեկնածուների թվում էին նաեւ «Մոնակոն», Լոնդոնի «Արսենալը» եւ Դոնեցկի «Շախտյորը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։