Արթուր Սարկիսովը՝ իր վնասվածքի մասին

12:14   11 մարտի, 2014

Երեկ ինձ մոտ կտրվածք էր տեղի ունեցել: Վնասել էի ոտքս եւ հանդերձարանում պառկած էի: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը՝ մեկնաբանելով իր առողջական վիճակը։

«Այսօր ինձ բավականին լավ եմ զգում: Գտնվում եմ թիմի մարզմանը, սակայն չեմ մարզվում, այլ առանձին բժշկական պրոցեդուրա անցնում: Դեռ պարզ չէ, թե երբ լիովին կապաքինվեմ, սակայն կարծում եմ՝ դա կարճ ժամանակ կտեւի եւ շուտով կվերադառնամ»,- ասել է 27-ամյա հարձակվողը:

Հիշեցնենք, որ Սարկիսովը վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի՝ «Ամկարի» հետ խաղում։ Հանդիպումից հետո ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Յուրի Կալիտվինցեւը հայտարարել էր, որ հարձակվողը արյան մեջ պառկած է հանդերձարանում։

Վերա Մարտիրոսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։