Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամի տիտղոսի առաջին պաշտպանությունը կանցկացնի մայիսի 31-ին, փոխանցում է boxingscene.com-ը։
34-ամյա բռնքամարտիկի մրցակցի անունը, ինչպես նաեւ մենամարտի անցկացման վայրը հայտնի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում։
Հիշեցնենք, որ Աբրահամը մարտի 2-ին գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ կայացած մենամարտում վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մենամարտի վերջնամասում նրան գրեթե հաջողվեց նոկաուտի ենթարկել մրցակցին, սակայն Շտիգլիցը կարողացավ ոտքի բարձրանալ։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։