Արտակ Եդիգարյան. Մեզ բաժին հասավ ամենաբարդ խմբերից մեկը

17:47   23 փետրվարի, 2014

Հայաստանի ազգային հավաքականի եւ ֆուտբոլի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսի» պաշտպան Արտակ Եդիգարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանության արդյունքները:

«Մեզ բաժին հասավ ամենաբարդ խմբերից մեկը: Բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են: Իսկ թե ո՞վ է ավելի բարդ մրցակից՝ Դանիան, թե՞ Սերբիան, պարզ կլինի միայն խաղերից հետո: Մենք պետք է լավ պատրաստվենք բոլոր խաղերին, որպեսզի հաջողություն ունենանք: Կարծում եմ՝ մենք կարող ենք հաջող հանդես գալ բոլոր թիմերի դեմ: Այս պահին դժվար է ասել, թե որ խմբում կցանկանայի հայտնվեինք, քանի որ ես արդյունքի մասին իմացա վիճակահանությունից հետո»,- զրույցում հայտնեց Եդիգարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը, Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականների հետ ընդգրկվել է Եվրո-2016-ի ընտրական I խմբում:

Արտակ Եդիգարյանն օրեր առաջ հրավիրվել էր Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Ռուսաստանի դեմ մարտի 5-ին Կրասնոդաում կայանալիք ընկերկական խաղին:

Վերա Մարտիրոսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։