Դավիթ Մանոյան. Կորուստների առումով թիմերը հավասար էին

19:28   6 նոյեմբերի, 2013

Այսօր մեր թիմում էլ կային վնասվածք ստացած ֆուտբոլիստներ: Այդ առումով թիմերի կորուստները հավասար էին:

Այս մասին ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Արարատի» նկատմամբ տարած հաղթանակից հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Փյունիկի» ավագ Դավիթ Մանոյանը:

Այնպիսի տպավորություն էր, կարծես երկրորդ գնդակը խփվեց ակնհայտ խաղից դուրս վիճակից: Դուք նման բան նկատեցի՞ք:

Դա ոչ ոք չի կարող ասել: Խաղից հետո կդիտենք կրկնապատկերը եւ կհամոզվենք:

«Փյունիկը» մի պահ բաց թողեց առավելությունը: Ո՞րն էր պատճառը:

Այո, չգիտես ինչու պահի տակ մեր խաղը թուլացավ: Մեր պաշտանները մի քանի անգամ սխալվեցին:

Մտովի պատրաստում էի՞ք լրացուցիչ ժամանակի:

Լուսատախտակները չէին աշխատում եւ ժամանակը չէր երեւում: Ես անգամ չզգացի, որ խաղն ավարտվել էր:

Ըստ քեզ՝ խաղի արդյունքի վրա ազդեցի՞ն «Արարատի» որակազրկումները:

Մեր թիմում էլ կային վնասվածք ստացած ֆուտբոլիստներ: Այդ առումով թիմերի կորուստները հավասար էին:

Այս ձմռանը սպասե՞նք քո՝ այլ առաջնություն տեղափոխվելուն: Վերջերս շատ հայ ֆուտբոլիստներ տեղափոխվում են Ղազախստան:

Ղազախստանի մասին առաջին անգամ եմ լսում: Ես նախընտրում եմ տեղափոխվել եվրոպական առաջնություններ, քան Ղազախստան կամ Ռուսաստան: Կան թիմեր, որոնք կապնվել են «Փյունիկի» հետ, բայց այս պահին հստակ ոչինչ չկա:

Վերա Մարտիրոսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։