Յուրա Մովսիսյան. Մենք ապացուցեցինք, որ խաղում ենք ոչ թե գումարի, այլ մեր ազգի հպարտության եւ մեր ժողովրդի համար

01:03   12 հունիսի, 2013

Սա մեծ հաղթանակ է մեր ազգի, մեր ժողովուրդի եւ հատկապես մեր մարզիչի համար, ասել է Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն աշխարհի առաջնության ընտրական խաղում Դանիայի հավաքականի նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակից հետո, Կոպենհագենից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը:  

«Մալթայի հավաքականի դեմ խաղից հետո բազմաթիվ քննադատություններ հնչեցին մեր եւ մեր մարզիչի հասցեին, սակայն այսօր մենք ապացուցեցինք, որ ուժեղ թիմ ենք եւ խաղում ենք ոչ թե գումարի, այլ մեր ազգի հպարտության եւ մեր ժողովրդի համար:

Ինչ վերաբերում է այսօրվա խաղին, կարող եմ ասել, որ Դանիան բարձրակարգ մարզիչ ունեցող ուժեղ թիմ է: Նրանք ուժեղ պաշտպանություն ունեն, սակայն այսօր մենք տակտիկապես ավելի գրագետ գործեցինք: Մեր թիմի բոլոր օղակները հիանալի էին համագործակցում:

Շնորհակալություն հայ երկրպագուներին, ովքեր ամբողջ խաղի ընթացքում աջակցում էին մեզ ստադինից»,- ասաց Յուրա Մովսիսյանը, ով դանիացիների դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հետխաղյա մամուլի ասուլիսում նշել էր. «Մենք շարունակելու ենք խաղալ հաղթանակի համար: Եթե հաղթենք հաջորդ բոլոր հանդիպումներում, ապա կպայքարենք խմբից դուրս գալու համար»:

NEWS.am Sport-ը Դանիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Կոպենհագենից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:  

Պարույր Սինյավսկի՝ Կոպենհագենից

Ֆոտո՝ Պարույր Սինյավսկի / NEWS.am Sport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։