Նիգերիան՝ Աֆրիկայի գավաթակիր

00:21   11 փետրվարի, 2013

Ֆուտբոլի Նիգերիայի ազգային թիմը պատմության մեջ երրորդ անգամ հռչակվեց Աֆրիկա մայրցամանքի ուժեղագույն հավաքական:

Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած Աֆրիկայի ազգերի գավաթի 29-րդ խաղարկության եզրափակիչում նիգերիացիները նվազագույն հաշվով հաղթեցին մրցաշարի հայտնություն դարձած Բուրկինա Ֆասոյի հավաքականին, որն առաջին անգամ մրցանակային տեղ զբաղեցրեց Աֆրիկայի գավաթում՝ նվաճելով արծաթե մեդալ:

Եզրափակիչ խաղի հաղթական գնդակը 40-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո խփեց 24-ամյա կիսապաշտպան Սանդեյ Մբան, ով հանդես է գալիս Նիգերիայի առաջնությունում:

Աֆրիկայի գավաթակիր դառնալու համար Նիգերիայի հավաքականը կստանա 1,5 միլիոն դոլար, իսկ Բուրկինա Ֆասոն` 1 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալը բաժին էր հասել Մալիի թիմին, որը երկրորդ տարին անընդմեջ երրորդ տեղի համար խաղում հաղթել էր Գանայի հավաքականին:

Աֆրիկայի ԳավաթԵզրափակիչ 

ՆիգերիաԲուրկինա Ֆասո՝ 1:0 

Սանդել Մբա, 40

Երրորդ տեղի հանդիպում 

ՄալիԳանա՝ 3:1 

Մամադու Սամասա, 21, Սեյդու Կեյտա, 47, Սիգամարի Դիարա, 90+2 – Կվադվո Ասամոա, 82



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։